09.06.2019 20:00

Անգլիան՝ Ազգերի լիգայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Անգլիան՝ Ազգերի լիգայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ազգերի Լիգայի 3-րդ տեղի հանդիպման շրջանակում մրցեցին Շվեյցարիան ու Անգլիան:

Հիշեցնենք, որ շվեյցարացիները կիսաեզրափակչում պարտվել էին Պորտուգալիայի ընտրանուն, անգլիացիներն էլ եզրափակչի ուղեգիրը զիջել էին Հոլանդիային:

Առաջ անցնելով նշենք, որ 90 րոպեների ընթացքում այդպես էլ գոլեր չգրանցվեցին ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ նույնպես թիմերը անարդյունավետ գտնվեցին, ու հաղթողին պարզելու համար նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար:

Ֆուտբոլային վիճակախաղում առավել հաջող էին անգլիացիներն  ու նրանք էլ նվաճեցին Ազգերի լիգայի բրոնզե մեդալները:

Շվեյցարիա - Անգլիա՝ 0:0, 11-մետրանոցներով՝ 5:6