10.06.2019 10:34

Նախնական. Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է

Նախնական. Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ տեղի ունեցած Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ ԿԸՀ-ի, նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: 

Գևորգյանն ըստ նախնական արդյունքների ստացել է 8453 ձայն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: 

Թեկնածու Սասուն Գրիգորյանը ստացել է 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը 435 ձայն:

Գործող քաղաքապետին ոչ պաշտոնապես ստատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: