10.06.2019 08:43

Պորտուգալիայի հավաքականը՝ Ազգերի լիգայի հաղթող (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականը՝ Ազգերի լիգայի հաղթող (տեսանյութ)

Ազգերի լիգայի եզրափակչում ուժերը չափեցին Պորտուգալիայի և Հոլանդիայի հավաքականները:

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ կեսում՝ 60-րդ րոպեին, պորտուգալացիներին առաջ մղեց Գոնսալու Գեդեշը: Խաղում այլևս գոլեր չգրանցվեցին:

Այսպիսով, Ռոնալդուն ու ընկերները նվազագույն հաշվով հաղթանակ են տանում ու նվաճում Ազգերի լիգայի գավաթը:

Հիշեցնենք, որ երրորդ տեղի պայքարում Անգլիան 11-մետրանոցներով առավելության էր հասել Շվեյցարիայի նկատմամբ:

Պորտուգալիա - Հոլանդիա՝ 1:0