10.06.2019 11:30

«Մենք Իվան Գոլունովն ենք»․ Ռուսաստանյան առաջատար պարբերականները լույս կտեսնեն այս խորագրով

«Մենք Իվան Գոլունովն ենք»․ Ռուսաստանյան  առաջատար պարբերականները լույս կտեսնեն այս խորագրով

Ռուսաստանի երեք առաջատար գործարար պարբերականներ՝ «Ведомости»-ն, РБК-ն և «Коммерсант»-ը, այսօր կհրապարակվեն «Մենք Իվան Գոլունովն ենք» խորագրով՝ այդ կերպ արտահայտելով իրենց աջակցությունը թմրանյութերի իրացման մեջ մեղադրվող լրագրողին։

«Մենք հետաքննության ներկայացրած ապացույցները Իվան Գոլունովի մեղավորության վերաբերյալ համոզիչ չենք համարում, իսկ նրա ձերբակալման հանգամանաքները ավելի շատ կասկածներ են հարուցում առ այն, թե քննչական գործողություններ անցկացնելիս օրենքը չի խախտվել» ասվում է թերթերի հայտարարության մեջ։

Լրագրողին ձերբակալել են Մոսկվայում հունիսի 6-ին։ Նրան մեղադրում են թմրանյութեր պահելու և իրացնելու մեջ, ինչի համար Գոլունովին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

«Մենք չենք բացառում, որ Գոլունովի ձերբակալությունը և ապա կալանավորումը կապ ունեն նրա մասնագիտական գործունեության հետ։ Մենք պահանջում ենք  անցկացնել Իվան Գոլունովի ձերբակալմանն առնչություն ունեցած ՆԳՆ աշխատակիցների գործողությունների մանրակրկիտ ստուգում և պնդում ենք, որ այդ ստուգման արդյունքները ներկայացվեն զանգվածային լրատվամիջոցներին»,- ասվում է պարբերականների հայտարարության մեջ։

Փոխանցում է BBC-ն։