10.06.2019 12:22

ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային՝ «ռուսաստանյան C-400, թե՞ մեր F-35-ը»

ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային՝ «ռուսաստանյան C-400, թե՞ մեր F-35-ը»

Թուրքիան պետք է մինչև հուլիսի վերջը որոշի, թե ինչ է գնելու՝ ռուսաստանյան C-400 զենիթային համակարգե՞ր, թե՞ F-35 հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչ-ռմբարկուներ։

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենը այսպիսի վերջնագիր է ներկայացրել իր թուրք պաշտոնակից Ակար Հուլուսիին ուղղված նամակում։ Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող միաժամանակ ձեռք բերել և՛ ռուսաստանյան համակարգեր, և՛ ամերիկյան օդանավեր։

ԱՄՆ իշխանությունները պնդում են, թե C-400-ն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ և սպառնալիք է ներկայացնում դաշինքի երկրների անվտանգությանը։ Դրա փոխարեն Վաշինգտոնն Անկարային առաջարկում է գնել ամերիկյան «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգ։

Վերջին շրջանում Թուրքիան աշխատում է անկախ պաշտպանական քաղաքականություն վարել։

Փոխանցում է BBC-ն։