10.06.2019 12:34

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոն» պարտիայում առավելության հասավ Դին Լիժենի նկատմամբ

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոն» պարտիայում առավելության հասավ Դին Լիժենի նկատմամբ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess գերհզոր մրցաշարը: Այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դասական շախմատի կանոններով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:  

Համաձայն մրցաշարի կանոնների՝ նշանակվեց լրացուցիչ արմագեդոն պարտիա, որում մեր շախմատիստը հաղթանակ տոնեց: 

5 տուրերից հետո աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Արոնյանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: