10.06.2019 13:00

Ազգերի Լիգա. հայտնի են մրցաշարի լավագույն ռմբարկուն և ֆուտբոլիստը

Ազգերի Լիգա. հայտնի են մրցաշարի լավագույն ռմբարկուն և ֆուտբոլիստը

Ազգերի Լիգայի խաղարկությունը երեկ մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Հոլանդիային և նվաճեց գավաթը:

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացիների կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, իսկ լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 3 գոլով:

Նշենք, որ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆրենկի Դե Յոնգը, իսկ եզրափակիչ խաղում լավագույնի մրցանակը բաժին է հասել Ռուբեն Դիաշին: