10.06.2019 13:43

Voetbalzone. Ռոնալդուն Դե Լիգտին հրավիրել է «Յուվենտուս»

Voetbalzone. Ռոնալդուն Դե Լիգտին հրավիրել է «Յուվենտուս»

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է «Այաքս»-ի պաշտպան Մատեյս Դե Լիգտին տեսնել թուրինյան ակումբում: Այս մասին տեղեկացնում է Voetbalzone-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա ֆուտբոլիստն Ազգերի Լիգայի եզրափակչից հետո մոտեցել է հոլանդացուն և հարցրել՝ արդյոք չէր ցանկանա կարիերան շարունակել «Յուվենթուս»-ում: 

Նշենք, որ հեռանկարային ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնա»-ն: