10.06.2019 13:30

«Океан Эльзы»-ի ղեկավարը որոշել է գրավել ռադան

«Океан Эльзы»-ի ղեկավարը որոշել է գրավել ռադան

«Ներեցեք, ինձ այսպես է հարմար կանգնել»․ այս խոսքով է սկսել իր նախընտրական ելույթը «Голос» («Ձայն») կուսակցութան առաջնորդ, հանրահայտ «Океан Эльзы» ռոք-խմբի  հիմնադիր Սվյատոսլավ Վակարչուկը՝ մի կողմ տանելով ամբիոնը և բարձրախոսը ձեռքը վերցնելով։

«Մարդը այն նոտան է, որը պակասում է Ուկրաինային․․․ «Голос» կուսակցությունը մտնում է քաղաքականություն, որպեսզի մարդուն վերադարձնի պետության կենտրոն․․․ Ուկրաինան պետք է վերածել «արելաեվրոպական վագրի»»,- հայտարարել է Վակարչուկը։

«Океан Эльзы»-ի առաջնորդը ներկայացրել է այն թեկնածուներին, որոնք Ուկրաինայի գերագույն ռադայի ընտրություններին են գնում իր կուսակցության կողմից։

Ռոք երաժիշտն իր կուսակցությունը հիմնել է մի քանի շաբաթ առաջ։ Կուսակցության առաջնահերթ խնդիրն է հայտնվել խորհրդարանում, որի ընտրությունները կայանալու են հուլիսի 21-ին։

Փոխանցում է BBC-ն։