10.06.2019 15:00

Կիևը խստացրել է ռուսաստանցիների վերահսկողությունը Մոլդովայի սահմանին

Կիևը խստացրել է ռուսաստանցիների վերահսկողությունը Մոլդովայի սահմանին

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խստացրել է վերահսկողությունը Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր Մոլդովա են մուտք գործում Ուկրաինայի տարածքից։ Այդ մասին այսօր տեղեկացրել է այդ գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայությունում նաև շեշտել են, որ ուկրաինացի ուժայիններն օպերատիվ կերպով հետևում են երկրի ներքաղաքական իրավիճակին։

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ անհանգստություն են հայտնել Մոլդովայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ և հայտարարել են, որ պատրաստ են համագործակցելու այդ երկրի խորհրդարանի և նոր կառավարության հետ։

Փոխանցում է tass.ru-ն։