10.06.2019 15:08

Զեման․ ՌԴԿԿ օրինագիծը վիրավորական է Չեխիայի համար

Զեման․  ՌԴԿԿ օրինագիծը վիրավորական է Չեխիայի համար

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վիրավորական է համարում ՌԴ պետդումայում ՌԴԿԿ խմբակցության նախապատրաստած օրինագիծը՝ «Ռազմական գործողությունների վետերանի կարգավիճակը ԽՍՀՄ Զինված ուժերի այն զինծառայողների վրա տարածելու մասին, որոնք 1968 թ․ օգոստոսին Վարշավյան պայմանագրի զորքերի կազմում մեկնել են Չեխոսլովակիա»։

Այդ մասին Զեմանը հայտարարել է կիրակի օրը Պրահայի Frekvence-1 ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Օրինագիծը համարում եմ չափազանց վիրավորական մեր հանրապետության համար։ Նրանք, ովքեր պաշտպանում են այդ օրինագիծը, թշնամական ակտ են կատարում Չեխիայի հանդեպ»,- ընդգծել է նախագահը։

Միլոշ Զեմանը Չեխիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկուն հրավիրել է հունիսի 13-ին ներկայանալ և պարզաբանումներ տալ պետդումայում ՌԴԿԿ խմբակցության օրենդրական նախաձեռնության վերաբերյալ։ Օրինագիծը, ինչպես նշել է Չեխիայի նախագահը, «դումայի երկու ցնդած պատգամավորի» մտքի արգասիքն է։

«1968 թ․ Չեխոսլովակիայի օկուպացիան Վարշավյան պայմանագրի զորքերի կողմից միջազգային հանցագործություն էր, իսկ նրանք, ովքեր դա կատարել են, չպետք է պատերազմի վետերանի կարգավիճակ ստանան»,- ասել է Զեմանը։

Փոխանցում է tass.ru-ն։