11.06.2019 12:00

Մոլդովան ճգնաժամից ելք է փնտրում

Մոլդովան ճգնաժամից ելք է փնտրում

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը երեկ Անվտանգության բարձրագույն խորհրդի շտապ նիստ էր հրավիրել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը քննարկելու նպատակով:

Նախորդ օրը երկրի Սահմանադրական դատարանը անօրինական էր ճանաչել խորհրդարանի կողմից կառավարության ձևավորումը և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել նախկին վարչապետ Պավել Ֆիլիպին, որն էլ արձակել էր խորհրդարանը և կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել սեպտեմբերի 6-ին:

Սակայն սոցիալիստները և Acum դաշինքը դատարանի որոշումը չեն ընդունում:

Նոր վարչապետ Մայա Սանդուն Euronews-ի հետ զրույցում նշել է. «Դա բարդ գործընթաց է, որի ընթացքում մենք փորձում ենք ազատվել օլիգարխների հակադեմոկարտական ռեժիմից: Այդ մարդիկ բազմաթիվ կոռուպցիոն սխեմաների մասնակիցներ են: Մենք հենց նոր խորհրդարանում որոշում ընդունեցինք բանկային համակարգում խարդախությունների հետաքննության վերաբերյալ, խոսքը միլիարդավոր դոլարների մասին է: Այդ մասին ամբողջ աշխարին է հայտնի: Մենք փորձում ենք ազատագրել մեր երկիրը և կհասնենք մեր ուզածին, քանի որ սա լեգիտիմ կառավարություն է»:

Մայա Սանդուն խոստացել է, որ Դեմոկրատական կուսակցությունը, օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկի ղեկավարությամբ, պատասխանատվության է ենթարկելու իշխանությունն ուզուրպացնելու համար:

ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, այլ երկրներ հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել խորհրդարանի և նոր կառավարության հետ:

Փոխանցում է euronews-ը: