29.01.2013 14:10

Հենրիխ Մխիթարյան. Գոլային պահերն իրացնելիս մի քիչ թերանում ենք

Հենրիխ Մխիթարյան. Գոլային պահերն իրացնելիս մի քիչ թերանում ենք

Գոլային պահերն իրացնելիս մի քիչ թերանում ենք, բայց կարծում եմ` արդեն մյուս խաղերում այդ հարցը կլուծվի: «Ռուսենբորգի» հետ հանդիպումից հետո, որում  «Շախտյորը» հաղթեց 1:0 հաշվով, «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով «Շախտյորի» պաշտոնական կայքին:

««Ռուսենբուրգի» հետ այդքան էլ հեշտ չէր խաղալ: Բայց ամենից կարեւորն այն է, որ մենք  միշտ կարողանում ենք տարածություններ գտնել մեր գրոհների համար: Այո, գոլային պահերն իրացնելիս մի քիչ թերանում ենք, բայց կարծում եմ` արդեն մյուս խաղերում այդ հարցը կլուծվի: Միստերը մի քանի ֆուտբոլիստների հնարավորություն տվեց հանգստանալու, իսկ մյուսներրը խաղացին 90 րոպե: Դժվար է, բայց երբ ծանր մարզումներից հետո դուրս ես գալիս խաղադաշտ, այդ ժամանակ ձեռք ես բերում օպտիմալ մարզավիճակ:

Շատ հաճելի էի այսօրվա ընկերական հանդիպմանը տեսնել բազմաթիվ ուկրաինացի երկրպագուների»:

Sport.News.am