11.06.2019 12:51

Նարինե Թուխիկյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Նարինե Թուխիկյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել՝ համաձայն որի, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին (Թուխիկյանին) նշանակել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Հիշեցնենք, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը, ապա պատգամավոր է դարձել «Իմ Քայլը» դաշինքով, իսկ օրեր առաջ էլ վայր էր դրել պատգամավորական մանդատը: