11.06.2019 13:36

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը միաձայն հավանություն է տվել բանձևին, որում ամերիկյան վարչակազմին կոչ է արվում Թուրքիայի նկատմամբ համակողմանի պատժամիջոցներ սահմանել 2017 թ. ԱՄՆ-ում ընդունված «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդների վրա հակազդելու մասին» օրենքի շրջանակներում, եթե Անկարան ստանա ռուսաստանյան  C-400 զենիթահրթիռային համակարգեր:

Կոնգրեսի բանաձևը զուտ դեկլարատիվ բնույթ է կրում, նրա դրույթները պարտադիր կատարման ենթակա չեն:

Կոնգրեսականները քննադատել են այդ գործարքը և կարծում են, որ այն «սպառնալիք է ներկայացնում ամերիկա-թուրքական միության ամբողջականությանը և խարխլում է ՆԱՏՕ-ն»:

Փոխանցում է tass.ru-ն: