12.06.2019 10:00

Պաշտոնական. Ֆոնսեկան գլխավորեց «Ռոման»

Պաշտոնական. Ֆոնսեկան գլխավորեց «Ռոման»

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկան նշանակվեց իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ։ Դոնեցկի «Շախտյորից» հեռացած մասնագետը հռոմեական թիմի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շախտյորի» հետ Ֆոնսեկան երեք մրցաշրջանում երեք անգամ նվաճեց Ուկրաինայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները, մեկ անգամ էլ՝ Ուկրաինայի սուպերգավաթը։

46-ամյա Ֆոնսեկան մարզական կարիերայի ընթացքում գլխավորել է նաեւ «Պորտուն», «Բրագան» եւ «Պասուշ դե Ֆերեյրան»։