12.06.2019 11:00

Յուրգեն Կլոպն՝ աշխարհի լավագույն մարզիչ

Յուրգեն Կլոպն՝ աշխարհի լավագույն մարզիչ

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գերմանական Բունդեսլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստների վարկածով աշխարհի լավագույն մարզիչն է։ Հարցումն անցկացրել է գերմանական Kicker-ը։ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած «Լիվերպուլի» մարզիչը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 66 տոկոսը։

Երկրորդ տեղում է անգլիական մրցաշրջանի բոլոր տիղտոսները նվաճած «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ 18 տոկոս։

Աշխարհի լավագույն լիգա է ճանաչվել անգլիական Պրեմիեր լիգան՝ 88 տոկոս։ Բունդեսլիգան ու իսպանական Լա Լիգան՝ ստացել են 5,6-ական տոկոս։