12.06.2019 12:30

The Sun. Մոուրինյոն ժամանել է Լոնդոն

The Sun. Մոուրինյոն ժամանել է Լոնդոն

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երրորդ անգամ կարող է գլխավորել «Չելսի»-ն: Այս մասին հայտնում է The Sun-ը: 

«Ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին առաջիկայում կգլխավորի «Յուվենթուս»-ը: 

Լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզչի առջև առաջադրանք կդրվի մրցաշրջանի արդյունքներով հայտնվել ԱՊԼ-ի լավագույն քառյակում: 

Նշվում է, որ 56-ամյա Մոուրինյոյին հունիսի 10-ին նրա գործակալի հետ նկատել են Լոնդոնում: 

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Չելսի»-ն գլխավորել է 2004-2007 և 2013-2015 թվականներին: