12.06.2019 13:03

Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ

Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ

Հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Իսպանացի մասնագետին կօժանդակեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Միջոցառմանը կարող են մասնակցել մեր բոլոր տարիքային թիմերի մարզիչները: