29.01.2013 14:43

Բրազիլական գիշերային ակումբի ողբերգության գործով ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը

Բրազիլական գիշերային ակումբի ողբերգության գործով ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը
© AFP/AGENCIA RBS/GERMANO RORATTO

Gurizada Fandangueira երաժշտական խմբի անդամները, որոնք վկաների խոսքերով հրդեհել են բրազիլական Kiss ակումբը ելույթի ժամանակ հրավառություն օգտագործելու պատճառով, հայտարարել են, որ գիտակցում են իրենք մեղքը և չեն պատրաստվում խուսափել պատասխանատվությունից, հայտնում է France-Presse գործակալությունը:

«Մեզ հեշտ է դատել: Մենք էլ ինչպես բոլորը հարազատների ենք կորցրել: Այո, մենք մեզ մեղավոր ենք զգում և պետք է պատասխան տանք մեր սխալի համար: Բանտը ամենաքիչն է այս իրավիճակում: Մեր մեղքն իրականում ավելի խորն է», - նշվում է երաժիշտների հայտարարության մեջ:

Նշենք, որ խմբի 2 անդամները այժմ ձերբակալված են, իսկ ևս մեկը զոհվել է:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Բրազիլիայի Սանտա – Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով 245 մարդ է զոհվել: Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը հրդեհի զոհերի հիշատակին համապետական եռօրյա սուգ է հայտարարել: