12.06.2019 14:52

Ճապոնիայի վարչապետը 41 տարուց ի վեր առաջին անգամ այցելում է Իրան

Ճապոնիայի վարչապետը 41 տարուց ի վեր առաջին անգամ այցելում է Իրան

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի ժամանում է Թեհրան, որտեղ հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և երկրի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Ճապոնիայի վարչապետները Իրան չեն այցելել 1978-1979 թթ. Իսլամական հեղափոխության ժամանակներից ի վեր: Ճապոնացի վերջին վարչապետը, որը ժամանել է Իրան, եղել է Տակեո Ֆուկուդան, որի այցը կայացել է 1978 թ.:

Ակնկալվում է, որ Աբեն Իրանի իշխանություններին կոչ կանի թուլացնել լարվածությունը մերձավորարևելյան տարածաշրջանում:

Այցը տևելու է մինչև հունիսի 14-ը:

Փոխանցում է Interfax-ը: