13.06.2019 10:00

Forbes-ը հրապարակել է 2019 թ-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը

Forbes-ը հրապարակել է 2019 թ-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է  2019 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ընդհանուր եկամուտը կազմել է 127 մլն դոլար, որից 35 մլն-ը ստացել է մի շարք հայտնի ապրանքանիշերի հետ առևտրային պայմանագրերի շնորհիվ:

Forbes-ի վարկանիշային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի անդամ, «Յուվենտուս»-ի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նրա եկամուտը կազմել է  109 մլն դոլար:

Երրորդ տեղում հայտնվել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, որի եկամուտը կազմել է 105 մլն դոլար:

Վարկանիշային  աղյուսակի չորրորդ հորիզոնականում հայտնվել է մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը՝  վաստակելով 94 մլն դոլար:

Հինգերորդ տեղը զբաղեցրել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որը վաստակել է 600 հազար դոլար:

Վարկանիշային աղյուսակի 100 ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում հայտնվել է մեկ կին՝ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը: Նա զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը՝ վաստակելով  29,2 մլն դոլար: