13.06.2019 13:00

Պաշտոնական. Ֆերլան Մենդին՝ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ

Պաշտոնական. Ֆերլան Մենդին՝ Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ

«Լիոն»-ի ձախ պաշտան Ֆերլան Մենդին կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալ»-ում: Այս մասին հաղորդում է «սերուցքայիններ»-ի պաշտոնական էջը:

Ֆրանսիական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, 24-ամյա խաղացողի տրանսֆերի համար «արքայական» ակումբը 48 մլն եվրո է վճարել, ու ևս 5 մլն նախատեսված է բոնուսների տեսքով:

Հիշեցնենք, որ «առյուծներ»-ը ֆրանսիացուն հրավիրել էին 2017 թվականին: 

2018/19 մրցաշրջանում «Լիոն»-ի կազմում Մենդին մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ: