13.06.2019 13:30

Daily Mirror. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստին անհանգստացրել են առեղծվածային մահերը

Daily Mirror. «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստին անհանգստացրել են առեղծվածային մահերը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մարկոս Ռոխոն ստիպված է եղել ժամկետից շուտ ընդհատել իր արձակուրդն ու վերադառնալ Դոմինիկյան Հանրապետությունից:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, արգենտինացին նման քայլի է դիմել առեղծվածային մահերի պատճառով:

Աղբյուրի փոխանցմամբ, ապրիլին Կարիզբյան կղզու Hard Rock հյուրանոցում մահացել է ԱՄՆ-ի 67-ամյա քաղաքացի Ռոբերտ Բոլ Ուոլեսն , ով մինչ այդ իր համարում խմիչք է օգտագործած եղել: Մեկ ամիս անց նույն հյուրանոցում մահացել է 51-ամյա Միրանդա Շաուպ-Վերներն, ով խմիչք է օգտագործել բարում: Այս դեպքից 5 օր անց էլ մեկ այլ հյուրանոցում մահացած են գտել ԱՄՆ-ի 2 քաղաքացու:

Նշվում է, որ Ռոխոն այս ամենի մասին իմացել է, երբ արդեն ժամանած է եղել Դոմինիկյան Հանրապետություն: