13.06.2019 12:55

Սելֆի՝ ողբերգության վայրում

Սելֆի՝ ողբերգության վայրում

«Չեռնոբիլ» մինի-սերիալի սցենարի հեղինակ Քրեյգ Մազինը դիմել է զբոսաշրջիկներին՝ խնդրելով հարգանք դրսևորել 1986 թ. ողբերգության զոհերի հանդեպ և սելֆի չանել ուկրաինական քաղաքի ավերակների ֆոնին, գրել է բրիտանական Guardian  թերթը:

Մազինը նման կոչով է հանդես եկել այն բանից հետո, երբ սոցցանցերը տառացիորեն հեղեղվել են նախկին Չեռնոբիլյան ԱԷԿ-ի գոտում լայն ժպտացող զբոսաշրջիկների լուսանկարներով:

Ինչպես նշել է պարբերականը, HBO ընկերության նկարահանած սերիալի հաջողությունը հանգեցրել է նրան, որ կտրուկ աճել է զբոսաշրջիկների հոսքը Չեռնոբիլ և նրա շրջակայք: Զբոսաշրջության որոշ ընկերություններ հայտարարել են ուղեգրերի պահանջարկի 40 % աճ:

Փոխանցում է BBC-ն: