13.06.2019 13:12

Բորիս Ջոնսոնը խաղի մեջ է մտնում

Բորիս Ջոնսոնը խաղի մեջ է մտնում

Մեծ Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից մինչև հոկտեմբերի 31-ը. այսպիսի խոստումով է վարչապետի և թորիների առաջնորդի պաշտոնի համար  իր ընտրապայքարի մեկնարկը տվել Բորիս Ջոնսոնը:

Կոնդոնի նախկին քաղաքապետը, որն արտաքին քաղաքականության գերատեսչությունը ղեկավարել է Թերեզա Մեյի կառավարությունում, հավանություն չի տվել Մեյի՝ Բրյուսելի հետ համաձայնեցված պայմանագրի նախագծին, և հիմա էլ կարծիքի չի փոխել:

«Երեք տարուց հետո, որոնց ընթացքում մենք երկու անգամ չկարողացանք տեղավորվել ժամկետների մեջ, մենք պետք է Եվրամիությունը լքենք հոկտեմբերի 31-ին: Եվ այս անգամ մենք պետք է ավելի մեծ հաջողության հասնենք, որը ոչ մի ընդհանրություն չի ունենա ելքի վերաբերյալ ներկայիս պայմանագրի հետ, որը խորհրդարանը երեք անգամ մերժել է: Եվ ես ուզում եմ հայտարարել միանգամայն հստակ՝ brexit-ն առանց գործարքի՝ իմ նպատակը չէ: Բայց պետք է նման ելքին նախապատրաստվել պատասխանատվությամբ, լրջորեն ու հիմնովին»:

Փոխանցում է euronews-ը: