13.06.2019 13:46

Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին. Արմենպրես

Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին. Արմենպրես

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինընդգծելովոր Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Յագլանդի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունըինչպես նաև բնագրի պատճենը:

«Հարգելի պարոն վարչապետ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համարոր ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներինովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին եւ 31-ինինչպես նաեւ նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:

Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունըՄենք նաեւ կիսում ենք Ձեր գնահատականն առ այնոր պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը եւ բարեփոխել ու վերակառուցել դատական համակարգը՝ Հայաստանի Սահմանադրությանը եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան:

Արագ եւ վճռականորեն իրականացված համապարփակ եւ հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակներըԱյդ ռազմավարությունը կարող է կառուցվել երեք հենասյուների վրակոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքերդատական համակարգի անկախության եւ արդյունավետության բարձրացում եւ մարդու իրավունքների խախտումների շտկումԱյն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների եւ մոնիթորինգի մեխանիզմներիմասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանիՎենետիկի հանձնաժողովի եւ GRECO- ի եզրակացություններովՆման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբդրանց կանխատեսելիությունը եւ միջազգային աջակցության շարունակականությունը:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներումորի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երեւանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Շարունակական համագործակցության ակնկալիքով,

Անկեղծորեն Ձեր, 

Թորբյորն Յագլանդ»: