13.06.2019 14:55

Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության

Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը  հունիսի 11-ին չի ներկայացել հարցաքննության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Աբովյանի քաղաքապետի  թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը: Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել»,- ասաց Հարությունյանը:

Հունիսի 11-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության: