13.06.2019 18:37

Մոլդովայի էկոնոմիկայի նոր նախարարը նախազգուշացնում է

Մոլդովայի էկոնոմիկայի նոր նախարարը նախազգուշացնում է

Մոլդովայի էկոնոմիկայի և ենթակառույցների նոր նախարար Վադիմ Բրինզան, որը Մայա Սանդուի կառավարության մյուս անդամների հետ միասին, առայժմ չի կարող անցնել իր պարտականությունների կատարմանը, քանի որ պետական հիմնարկները արգելափակել են նախկին կառավարության կողմնակիցները, նախազգուշացրել է, որ դրամական միջոցները զանգվածորեն դուրս են բերվում պետական կապիտալ ունեցող ընկերություններից:

Այս հայտարարությունը Բրինզան արել է հինգշաբթի օրը, խորհրդարանի շենքում կայացած մամուլի ասուլիսում:

«Մեր տեղեկություններով՝ վերջին ժամանակներս տեղի է ունենում դրամական միջոցների զանգվածային դուրս բերում պետական ընկերությունների հաշվեհամարներից՝ կանխիկացման և օֆշորներ տեղափոխելու միջոցով: Դրամական միջոցների շարժը նման չէ այդ ընկերությունների սովորական ֆինանսական գործունեությանը»,- ասել է նախարարը՝ կոչ անելով վերահսկող մարմիններին ուշադրություն դարձնել այդ իրավիճակին: Նա հավաստիացրել է, որ իշխանության փոխանցման ընթացում բոլոր դրամական փոխանցումների մանրակրկիտ աուդիտ կանցկացվի:

Փոխանցում է tass.ru-ն: