14.06.2019 09:02

Շտուտգարտ․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Շտուտգարտ․ Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Շտուտգարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Աշխարհի 9-րդ ռակետը Շտուտգարում ուներ երկրորդ համարը եւ մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Մատեո Բերետինիի հետ։ 1 ժամ 29 րոպե տեւած պայքարն ավարտվեց 6։4, 6։2 հաշվով՝ Բերետինիի օգտին։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Բերետինին կմրցի ամերիկացի Դենիս Կուդլայի հետ, որը չորս սեթում առավելության է հասել ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ՝ 7:5, 6:7 (3:7), 7:6 (7:3)։