ԵԱՀԿ-ն հրաժարվում է ընդունել Բելառուսի ընտրությունները
Բելառուսի խորհրդարանական ընտրություններին հետևող ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հրաժարվել է ազատ համարել քվեարկողների կամարտահայտումը: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Եվրոպացի դիտորդներն ընդգծել են այն փաստը, որ թեկնածուների ճնշող մեծամասնությունը գործող իշխանություններին սատարող կազմակերպություններից է: Ըստ ԵԱՀԿ ներկայացուցիչների՝ երկրում ընտրությունների որակը տարեցտարի անկում է ապրում: Նրանց գնահատականով՝ այսօր ԶԼՄ-ներն ընդդիմադիր թեկնածուների համար ավելի անհասանելի են դարձել, քան 2010թ. ընտրությունների ժամանակ: