29.01.2013 15:00

Սերգեյ Շոյգուն այսօր կայցելի Գյումրիի ռուսական ռազմակայան

Սերգեյ Շոյգուն այսօր կայցելի Գյումրիի ռուսական ռազմակայան

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր կայցելի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:

Մինչև Գյումրի մեկնելը Սերգեյ Շոյգուն Երևանում կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հունվարի 28-ին Սերգեյ Շոյգուին ընդունել էր Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

Զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդումն ու երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը արդի մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: