14.06.2019 10:30

Մոդրիչը հրաժարվել է 10 համարը զիջել Ազարին

Մոդրիչը հրաժարվել է 10 համարը զիջել Ազարին

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարի խաղային համարն Արքայական ակումբում դեռ հայտնի չէ։ Բելգիացի ֆուտբոլիստի սիրելի համարը 10-ն է, որով նա խաղում է ազգային հավաքականում։ Սակայն «Ռեալում» 10 համարի խաղաշապիկով է հանդես գալիս 2018թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը, որը հրաժարվել է այն զիջել։

«Ես երազում էի այս պահի մասին, քանի որ «Ռեալի» երկրպագու եմ եղել մանկությունից։

Ես հնարավորություն եմ ունեցել Կովաչիչի միջոցով խոսել Մոդրիչի հետ եւ կատակով հարցնել 10 համարի մասին, սակայն նա ասաց, որ չի զիջի այն ինձ։ 

Կփորձեմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բայց առաջին հերթին ցանկանում էի հայտնվել աշխարհի լավագույն ակումբում։ Երբեք չեմ կասկածել, որ մի օր խաղալու եմ «Ռեալում», եւ սա կատարյալ պահ է»,- ասել է Ազարն ասուլիսում։

Արքայական ակումբն Ազարի համար Լոնդոնի «Չելսիին» վճարել է 100 միլիոն եվրո եւ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 11 միլիոն եվրո։