14.06.2019 11:00

Altibox Norway Chess. Արոնյանը ցավալի պարտություն կրեց Կարուանայի դեմ պարտիայում

Altibox Norway Chess. Արոնյանը ցավալի պարտություն կրեց Կարուանայի դեմ պարտիայում

Նորվեգիայում ավարտին է մոտենում Altibox Norway Chess գերմրցաշարը, որը ներկայացուցչական կազմ ունի ու հավաքել է տարբեր երկրների 10 սուպերգրոսմայստերի:

Այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դասական պարտիայում սպիտակ խաղաքարերով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ:

Միջնախաղում մեր գրոսմայստերը ցավալի վրիպում թույլ տվեց, որից հետո հնարավոր չեղավ փրկել խաղը:

Չնայած պարտությանը՝ վերջին տուրից առաջ հայ շախմատիստը շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: