14.06.2019 11:30

Պաշտոնական. Սերբիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

Պաշտոնական. Սերբիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի

Սերբիայի ֆուտբոլային միությունը հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մլադեն Կրստաիչի պաշտոնանկության մասին: 

ՍՖՄ-ն շնորհակալություն է հայտնել 45-ամյա մասնագետին և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Ընտրանու նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ Կրստաիչը Սերբիայի ընտրանին գլխավորում էր 2017 թվականից: