14.06.2019 12:30

Daily Mirror. Սուպերհամակարգիչը կանխագուշակել է Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի հաղթողին

Daily Mirror. Սուպերհամակարգիչը կանխագուշակել է Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի հաղթողին

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել ԱՊԼ-ի գալիք մրցաշրջանի  առաջին տուրի խաղացանկը, բրիտանական բուքմեյքերական ընկերություններից մեկը կանխագուշակել է ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի ընթացքը՝ համապատասխան գործակիցներ սահմանելով մի շարք իրադարձությունների համար:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, ամենը պարզելու համար օգնության է հասել սուպերհամակարգիչը, որը խաղացանկի հիման վրա հազարավոր տարբերակներ է հաշվել:

Այսպիսով, գալիք մրցշրջանում Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նորից կնվաճի «Մանչեսթեր Սիթի»-ն: Երկրորդ տեղը կզբաղեցնի «Լիվերպուլ»-ը, Երրորդը՝ «Տոտենհեմ»-ն, իսկ լավագույն քառյակը կեզրափակի «Չելսի»-ն: 4-րդ ու 5-րդ տեղերում կհայտնվեն, համապատասխանաբար, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Արսենալ»-ը:

Առաջնության ձախողակները կլինեն «Բարնլի»-ն, «Նորվիչ»-ն ու «Շեֆիլդ Յունայթեդ»-ը: