14.06.2019 13:00

Ռիբերին կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում

Ռիբերին կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում

«Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է տեղափոխվել ԱՊԼ, տեղեկացնում է Kicker-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Պրեմիեր լիգայի նորեկ «Շեֆիլդ Յունայթեդ»-ը:

Նշվում է, որ փորձառու ֆուտբոլիստն առաջարկներ ունի նաև Չինաստանից ու Քաթարից:

Բունդեսլիգայի 2018/19 մրցաշրջանում Ռիբերին անցկացրել է 25 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում: