14.06.2019 13:30

Դրոգբա. Լեմպարդը հիանալի մարզիչ կլինի «Չելսիի» համար

Դրոգբա. Լեմպարդը հիանալի մարզիչ կլինի «Չելսիի» համար

Լոնդոնյան ակումբի լեգենդ Դիդյե Դրոգբան վստահեցնում է, որ Ֆրենկ Լեմպարդին կհաջողվի հիանալի աշխատել «Ստեմֆորդ Բրիջում».

Դերբիում» նա հիանալի աշխատանք է տարել, և վստահ եմ՝ նույնը կլինի նաև  «Չելսիի» պարագայում: Մեր թիմի համար նա հիանալի մարզիչ կլինի,- հայտարարել է Դրոգբան:

Հիշեցնենք, որ «Չելսիի»   համար այժմ օրակարգային է գլխավոր մարզչի հարցը: Վերջին օրերին շատ են քննարկում, որ այդ պաշտոնին կնշանակվի ակումբի լեգենդներից մեկը՝ Ֆրենկ Լեմպարդը, ով սկսել է ակտիվ մարզչական աշխատանքով զբաղվել: