14.06.2019 12:00

Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ. Արմենպրես

Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ. Արմենպրես

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանին պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:15-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի եւ Օհանյանի պաշտպանները, միջնորդությանը միացել է նաեւ Խաչատուրովի պաշտպանը: Դատարանն այսօր կայացած նիստից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի եւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննության դատական նիստը:

Նրանք բողոքարկել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ին կայացրած որոշումը, որով փոխվել էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, իսկ մայիսի 20-֊ին էլ դատավորը կասեցրել էր քրեական գործի վարույթն ու դիմել Սահմանադրական դատարան: