14.06.2019 12:39

Զարեհ Սինանյանը՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Զարեհ Սինանյանը՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով եւ 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

1998 թվականից ԱՄՆ տեղափոխված Սինանյանը 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին եւ դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։

2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: