14.06.2019 10:18

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ հակառակորդի կրակոցի արդյունքում զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: 

«2019թ. հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»: