14.06.2019 13:58

Սառա Սանդերսը լքում է պաշտոնը

Սառա Սանդերսը լքում է պաշտոնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր twitter-յան էջում տեղեկացրել է, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը պաշտոնը կլքի հունիսի վերջին և կառաջադրվի Արկանզաս նահանգի ղեկավարի պաշտոնում:

«Երեքուկես տարի անց մեր հրաշալի Սառա Հակաբի Սանդերսը կլքի Սպիտակ տունը ամսվա վերջին և կմեկնի տուն՝ հրաշալի Արկանզաս նահանգ»,- գրել է Թրամփը:

Ի պատասխան՝ Սանդերսը հայտարարել է, որ դա եղել է իր ամենալավ աշխատանքը, որով ինքը միշտ կհպարտանա:

Սանդերսը մամուլի քարտուղարի պաշտոնն ստանձնել էր 2017 թ. հուլիսի 26-ին՝ փոխարինելով այդ պաշտոնում Շոն Սփայսերին, որը մամուլի քարտուղար էր եղել ընդամենը կես տարի:

Փոխանցում է BBC-ն: