Անկարան պատրաստ է պատասխան տալ ԱՄՆ-ին՝ իր դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է պատասխան տալու Վաշինգտոնին, եթե ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու դեպքում իր նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն:
«Եթե ԱՄՆ-ն սկսի բացասական միջոցների դիմել, ապա մենք էլ ունենք պատասխան քայլեր: ԱՄՆ-ը մի շարք որոշումներ է կայացրել, մենք մտադիր չենք լուռ մնալու: Եթե մեր նկատմամբ բացասական միջոցներ կիրառվեն, մենք նույնպիսի պատասխան կտանք»,- ընդգծել է նախարարը:
Թուրքիան վճռական է տրամադրված C-400 ձեռք բերելու հարցում և մտադիր չէ դրանցից հրաժարվելու, հայտարարել է Չավուշօղլուն:
Փոխանցում է tass.ru-ն: