14.06.2019 14:40

Գոլունովի գործի կապակցությամբ Պուտինն աշխատանքից հեռացրել է երկու գեներալի

Գոլունովի գործի կապակցությամբ Պուտինն աշխատանքից հեռացրել է երկու գեներալի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Մոսկվայի արևմտյան վարչական շրջանի ՆԳՎ պետ Անդրեյ Պուչկովին և Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության թմրանյութերի շրջանառության վերահսկողության վարչության պետ Յուրի Դևյատկինին աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Երեքշաբթի գեներալ-մայոր Պուչկովի և գեներալ-մայոր Դևյատկինի հեռացման հարցով միջնորդել էր Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Վերջինս այդ մասին հայտնել էր լրագրողներին այն սենսացիոն լուրից անմիջապես հետո, թե լրագրող Իվան Գոլունովն ազատ է արձակվում, քանի որ նրա դեմ հարուցված քրեական գործը դադարեցվել է՝ հանցագործությանը նրա մասնակցության չապացուցվածության պատճառով:

Փոխանցում է BBC-ն: