14.06.2019 14:53

Աբեն Իրանին խնդրել է ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամերիկացիներին

Աբեն Իրանին խնդրել է ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամերիկացիներին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Թեհրան կատարած այցի ավարտին դիմել է Իրանի ղեկավարությանը՝ այնտեղ գտնվող ամերիկացիներին ազատ արձակելու խնդրանքով: Նա դա արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական խնդրանքով, հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:

Իրանում, ըստ առկա տվյալների, կալանքի տակ է ԱՄՆ առնվազն չորս քաղաքացի, այդ թվում՝ նախկին մի զինվորական, որը մարտ ամսին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Թե ինչպես է արձագանքել Իրանը ճապոնացի վարչապետի խնդրանքին՝ չի հաղորդվում:

Մոտ ժամանակներս, Kyodo-ի տվյալներով, Աբեն հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահի հետ:

Փոխանցում է tass.ru-ն: