Դատավոր Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը:
Նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Վերաքննիչում ընթանում է մարտի մեկի գործով մեղադրյալ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։ Նիստի մեկնարկին մեղադրյալների պաշտպանները բացարկի միջնորդություն էին երկայացրել դատավոր Արմեն Դանիելյանին:
Նիստի մեկնարկից հետո դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդություն ներկայացրեց տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: