14.06.2019 15:42

Ճգնաժամ Օմանի ծովածոցում

Ճգնաժամ Օմանի ծովածոցում

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն այս գիշեր տեսագրություն է հրապարակել, որում, այդ գերատեսչության վարկածի համաձայն՝ իրանցի զինվորականները Օմանի ծովածոցում վնասված տանկերից դուրս են բերում չպայթած ականը:

Ավելի վաղ CNN հեռուստատեսությունը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին, հաղորդել էր, որ իրանցի զինվորականներն այդ կերպ փորձել են թաքցնել իրենց առնչությունը ծովածոցում տեղի ունեցած միջադեպին:

Հունիսի 13-ին Պարսից ծոցում պայթյուններ էին որոտացել Սաուդյան Արաբիայից Սինգապուր և Թայվան ուղևորվող երկու նավթային տանկերներում:

ԱՄՆ-ը «աննախադեպ հարձակման» պատասխանատվությունը դրել է Թեհրանի վրա:

Իրանը, սակայն, հերքում է իր առնչությունը միջադեպին:

Փոխանցում է BBC-ն: