14.06.2019 15:59

Թուրքիան սխալ է համարում ԱՄՆ-ի մեղադրանքները Իրանի դեմ

Թուրքիան սխալ է համարում ԱՄՆ-ի մեղադրանքները Իրանի դեմ

Թուրքիան հանդես է եկել Օմանի ծովածոցում նավթային տանկերների վրա հարձակման մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու առաջարկով: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մեզ անհանգստացնում են Օմանի ծոցի դեպքերը: Մենք ոչ մեկի չենք պաշտպանում, սխալ ենք համարում, որ ընդամենը մի քանի ժամ անց ինչ-որ մեկին մեղավոր են ճանաչում: Անհրաժեշտ է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել,- ընդգծել է թուրք նախարարը:- Հակառակ դեպքում նման միջադեպերը կարող են լարվածություն առաջացնել և ծանր հետևանքներ ունենալ»:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն Օմանի ծովածոցում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը դրել է Իրանի վրա, նրա հայտարարությունը պաշտպանել են Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան: Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է այդ մեղադրանքները:

Փոխանցում է tass.ru-ն: