15.06.2019 11:00

Մալդինին ու Բոբանը պաշտոններ են ստացել «Միլանում»

Մալդինին ու Բոբանը պաշտոններ են ստացել «Միլանում»

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին նշանակվել է «Միլանի» մարզական տնօրեն, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Նախքան այս Մալդինին «Միլանի» ռազմավարական զարգացման տնօրենն էր։

«Մալդինին մարմնավորում է մեր ակումբի բոլոր արժեքներն ու որակները։ Նրա օգնությամբ մեզ կհաջողվի վերադարձնել ակումբի նախկին փառքը»,- ասել է «Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը։

«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը նշանակվել է ակումբի մարզական տնօրեն։