15.06.2019 11:30

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը նվազել է

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը նվազել է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը նվազել է։ Transfermarkt-ի նոր տվյալներով, 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո։

2018թ․ դեկտեմբերին Մխիթարյանի տրանսֆերային գինը 30 միլիոն եվրո էր։

Transfermarkt-ի գնահատականով, Մխիթարյանի առավելագույն տրանսֆերային շուկայական գինը եղել է 2016-2017-ին, երբ հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 37 միլիոն եվրո։